Sunday, July 28, 2013

ԻՆՉ Է PROXY SERVSER -Ը ԵՎ ՈՐՆ Է ԴՐԱ ԴԵՐԸ

     Հաճախ ենք հանդիպում պրոքսի սերվեր բառակապակցությանը զանազան հոդվածներում, բայց շատերի մոտ կան բացատրության կարոտ հարցեր. վերջին հաշվով ինչ է proxy server -ը և որն է դրա կիրառության շրջանակները: Այս հոդվածում կփորձեմ հնարավորինս հեռու մնալ խրթին տերմինոլոգիայից և մատչելի կերպով տալ այդ հարցերի պատասխանները:
Այսպես, Ձեր համակարգչին կոչենք USER , իսկ այն համակարգչին, որին դուք կատարում եք հարցում Ձեզ անհրաժեշտ ռեսուրսներից օգտվելու համար SERVER : Եվ այնպես է պատահում, որ Ձեր համակարգիչը ոչ թե անմիջապես կապվում է server-ի հետ, այլ միանում է մեկ այլ համակարգչին, և հետո միայն այդ համակարգչով server-ին: Հենց այդ միջանկյալ համակարգիչը կոչվում է proxy server: Հենց proxy բառը նշանակում է միջնորդ: Սակայն այս միջնորդ համակարգիչը ոչ թե մեխանիկորեն է միացված Ձեր համակարգչի և ինտերնետի հետ, այլ Ձեր յուրաքանչյուր հարցում ստանում է այդ proxy server -ը և Ձեր user համակարգիչը
միացած է ինտերնետին proxy server-ի միջնորդությամբ: Proxy server-ը իր կողմից ստանալով Ձեր համակարգչի հարցումները, մշակում է, ինտերնետից գտնում համապատասխան ռեսուսները և ուղարկում Ձեզ (հիշեք` սա հիմնական աշխատանքային սկզբունքն է):        Փաստորեն մեր աչքերից թաքուն, երբ մեր համակարգիչը միացված է proxy server-ին, մեր համակարգչի բրաուզերը հարցում է հղում ոչ թե անմիջապես այն սերվերին, որն
ապահովում է օրինակ http://www.google.am -ի աշխատանքը, այլ մեր բրաուզերը հարցումն ուղղում է ինչ-որ մի համակարգչին` proxy server -ին, որն էլ իր հերթին հարցում է հղում վերջնական SERVER -ին և ստանալով պատասխանը, դրանք տրամադրում  Ձեր համակարգչին: Այս համակարգի միացման մեխանիզմը կարող է լինել ոչ միանման: Օրինակ մի դեպքում ինտերնետային կապ ապահովող պրովայդերը Ձեր համակարգիչը  կարող է միացնել իր ընկերության proxy server-ին և դրանով ինտերնետին, կամ Ձեզ տրամադրում են կապ, որով անմիջականորեն միանում եք ինտերնետին: Եթե դուք օգտվում եք proxy server -ից, ապա դուք իրականում միշտ միանում եք տվյալ համակարգչին: Օրինակ, Հայաստանի դպրոցները միացված են մի ցանցի, որը հայտնի է ՀԴԻՑ անունով, պրովայդերն է Փրոջեքթ Հարմոնի ընկերությունը: Բոլոր դպրոցների համակարգիչները միացված են proxy.hf.am հասցեով,  IP-ն է 91.205.135.248:3128 (3128-ը միացման պորտի թիվն է) համակարգչին, որը հենց proxy server է: Այսպիսով, յուրաքանչյուր սովորող օգտվելով դպրոցական համակարգչից և մտնելով google -ի կայքը, չի էլ պատկերացնում, որ իրականում նա մուտք է գործել  91.205.135.248 հասցեով համակարգիչ, և որ այդ համակարգիչն է իրականում մուտք գործել google գտել ինչ որ պահանջվել է և ուղարկել դպրոցական համակարգչին: Proxy server -ները լինում են 1. HTTP proxy server: Սա ամենատարածված տեսակն է: Վերևում նկարագրվածը հենց HTTP proxy server -ի օրինակ է: 2. Socks proxy server - սովորաբար սա նախատեսված չէ
սովորական համակարգիչների բրաուզերների համար: Այս միացումը կիրառական է բջջային հեռախոսների համար: 3.FTP proxy server -ներ և 4.  CGI proxy server -ներ: Պրոքսի սերվերները լինում են անվճար և վճարովի: Թափանցիկ և ոչ թափանցիկ` user-ի IP -ն պահպանվում է, թաքցվում է կամ փոխվոմ է: Պատահական չէ, որ շատերն օգտվում են պրոքսի սերվերներից իրենց համակարգչի IP-ն թաքցնելու նպատակով:
Պրոսքի սերվերային կապի առանձնահատկություններն են
ա. այցելուի IP -ն թաքցնելու հնարավորությունը
բ. proxy server-ը կարող է դնել ֆիլտր և արգելել կոնկրետ կայքերի մուտքը, կոնկրետ բովանդակությամբ
տվյալների որոնումը և դրանց հասանելիությունը, սահմանափակել  ներբեռնման և վերբեռնման ծավալները
գ. user -ի աշխարհագրական գտնվելու վայրի փոփոխում
դ. որոշ մասնագետների պնդմամբ, կարող է արագացնել ինտերնետային կապը
Proxy server -ին միանալու համար պետք է (Win XP-ի դեպքում)
Пуск > Панель управления > Свойства обозревателя > ապա ընտրել Подключения > Прокси-сервер
 բաժնում ընտրել Использовать прокси-сервер для этого подключения > Адрес բաժնում գրել
պրոքսի սեռվերի անունը կամ IP-ն, Порт բաժնում գրել միացման պորտի թիվը: Հնարավոր է
նաև անհրաժեշտություն առաջանալ բրաուզերի կարգավորումները ևս փոխել. google chrom-ի և նմանատիպ բրաուզերների համար
Tools > Options > ընտրել Network բաժինը > Settings > ընտրել Manual proxy configuration բաժինը
և լրացնել համապատասխան դաշտերը:
Դուք կարող եք համացանցից գտնել տարատեսակ պրոսքի սերվերներ և փորձել դրանց աշխատանքը: Բոլոր դեպքերում, համոզված եմ, որ գաղտնիության առումով չի կարելի վստահել պրոքսիներին` Ձեր տվյալները մատչելի են և հասանելի, իսկ Ձեր IP -ի փոփոխությունը` վերծանելի:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.