Ճիշտ է, գոյություն ունեցած բոլոր կայքերը նախատեսված են օգտվողների համար, որոնց քանակը և բնույթը կարող են լինել բավականին տարբեր: Սակայն միշտ չէ, որ նպատակահարմար է կայքի ողջ բովանդակությունն ի ցույց դնել աշխարհին: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում թույլ տալ ոմանց մուտք ունենալ կայքի որոշ ռեսուրներին, որոշ դեպքերում` ապահովել օգտվողներին վերաբերող ինֆորմացիայի գաղտնիությունը: Որքան լուրջ բովանդակություն ունի կայքը, այնքան էլ լրջանում է մուտքի սահմանափակման հարցը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում php-ով կազմած մի փոքրածավալ սկրիպտ, որը կսահմանափակի մուտքը վեբ-էջ: Սերվերի www կամ root անունը կրող թղթապանակում տեղադրվելու է ընդամենը մեկ ֆայլ, որն իր մեջ պարունակելու է և սկրիտպի կոդերը, և վեբ-էջի տեգերը: Գաղտնաբառն է norayr բառը: Այս սկրիպտը կարող եք փորձարկել սերվերի վրա: (Եթե դուք չունեք php, mysql ապահովող հոսթինգ, ապա կարող եք սերվերային ծրագիրը տեղադրել Ձեր համակարգչի վրա: (Անհրաժեշտության դեպքում գրեք մեկնաբանությունների դաշտում, խոստանում եմ ցույց տալ, թե ինչպես կարող եք Ձեր համակարգչում տեղադրել սերվերային ծրագիր): Ներկայացվածում առանձնապես ուշադրություն չեմ դարձրել առանձին էլեմենտների style-ների վրա, արտաքին ձևավորումը կարող եք կատարել Ձեր ճաշակով: Կոնկրետ վեբ-էջի տեգերը գտնվում են սկրիպտի ամենավերջին բաժնում:
<?php
$password = '';
$password = isset($_POST['password']) ? $_POST['password'] : '';
if ($password != 'norayr')
{
echo "<!DOCTYPE HTML PUBLIC \"-//W3C//DTD HTML 4.01 Transitional//EN\">\n";
echo "<html>\n";
echo "<head>\n";
echo "<meta http-equiv=\"Content-Type\" content=\"text/html; charset=ISO-8859-1\">\n";
echo "<title>Untitled Page</title>\n";
echo "</head>\n";
echo "<body>\n";
echo "<center>\n";
echo "<br>\n";
echo "<form method=\"post\" action=\"".basename(__FILE__)."\">\n";
echo "<table\">\n";
echo "<tr>\n";
echo "<td\">ԳԱՂՏՆԱԲԱՌ</td>\n";
echo "<td\"><input type=\"password\" name=\"password\" value=\"\" \"> <input type=\"submit\" value=\"Login\"></td>\n";
echo "</tr>\n";
echo "</table>\n";
echo "</form>\n";
echo "</center>\n";
echo "</body>\n";
echo "</html>\n";
exit;
}
?>
<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01 Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">
<html>
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=ISO-8859-1">
</head>
<body>
<h1><center>Բարի գալուստ իմ կայք</center></h1>
</body>
</html>