ԻՆՉ Է MySQL -Ը
(համառոտ)
Սա ինքնատիպ տվյալների բազայի սերվեր է: Այն ունի իր ծրագրային լեզվի սինտաքսիսը, առանձնահատկությունները: Սովորաբար MySQL-ը առանձին չի օգտագործվում, այն լայնորեն կիրառվում է web ծրագրավորման բնագավառում տվյալների հուսալի բազա ստեղծելու և դրանից օգտվելու համար: Բազմաթիվ սերվերային ծրագրերի հետ համատեղելի է, բայց շատերը համարում են, որ MySQL-ը ստեղծված է PHP-ի համար: MyQSL-ի հիմնական առավելություններն են նրա աշխատանքային արագությունը, բազմահոսքությունը, ինտերակտիվ կառավարման ճկունությունը, անվտանգությունը: Այն տալիս է հնարավորություն կազմել մեծածավալ աղյուսակներ հիերարխիկ բնույթի, տվյալները խմբավորել ըստ զանազան գործոնների, հաստատել կապ տարբեր տվյալների միջև, աշխատել տվյալնեի տարբեր տիպերի հետ (թվային, տեքստային, բինարային, ամսաթվային և այլն):
ԻՆՉՊԵՍ ԳՈՐԾԱՐԿԵԼ MySQL-Ը
Եթե դուք օգտվում եք Apache սերվերից, կամ ցանկացած մեկից, ապա MySQL-ի ճիշտ տեղադրման մասին կարող ենք իմանալ փոքրածավալ մի սկրիպտ կազմելով, ուր պետք է պարտադիր կիրառվի mysql_connect հրամանը: Այս հրամանով պետք է սահմանել հոսթը, օգտվողի անունը, գաղտնաբառը: Սինտաքսիսն այսպիսինն է
mysql_connect([string $hostname[:port][:/path/to/socket][, [,string $username [,string $password]]])
Այժմ գրենք php -ով միքանի տողանի սկրիպտ
$miacum = mysql_connect ("localhost", "username", "password")
or die ("ՄԻԱՑՈՒՄԸ MYSQL-ԻՆ ՁԱԽՈՂՎԱԾ Է");
print ("ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՋՈՂՎԱԾ Է");
mysql_close ($miacum);
?>
Եթե ձեր սերվերը տեղադրված է ձեր համակարգչում, հոսթի անունը localhost-է, username-ը իմ համակարգչի սերվերում root է, password-ը դատարկ է, այսինքն սահմանված չէ: Ես գրում եմ այսպես սկրիպտի առաջին տողում $miacum = mysql_connect ("localhost", "root", " ")
Ձեր սերվերի MySQL-ի user-ի և passwor-ի տվյալները կարող եք գտնել սերվերային ծրագրի passwords.txt (XAMPP սերվերի դեպքում, Vertrigo-ի դեպքում` user-ը root, իսկ password-ը vertrigo) ֆայլում, կամ բրաուզերի հասցեների տողում գրեք localhost, բացվող պատուհանուի վրա կտտացրեք phpMyAdmin տողի կամ գրության վրա, կամ հասցեների տողին գրեք http://localhost/phpmyadmin բացված փոքր պատուհանի վրա լրացրեք համապատասխան user-ը և password-ը: Եթե ամեն ինչ արված է ճիշտ, կտեսնեք phpMyAdmin-ի ինտերֆեյսը:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.