Tuesday, November 12, 2013

Ինչպես գոյություն ունեցող տեքստային ֆայլից որոնել, գտնել և արտածել մեզ անհրաժեշտ տվայալները

Ենթադրենք մենք ունենք a.txt անունը կրող մի տեքստային ֆայլ: Այս ֆայլում մենք գրել ենք տվյալներ, օրինակ` գրել ենք մեր կոմպանիայում աշխատող 1572 աշխատակիցների անունները, ազգանունները, հայրանունները, հասցեները, հեռախոսի համարները: Մեզ պետք է այդ ցուցակից որոնել, գտնել և դուրս գրել կոնկրետ տվյալ անձին վերաբերող տվյալները: Նախապես պայմանավորվենք a.txt ֆայլի բովանդակությունը ձևավորել այսպես.
Անուն,, Ազգանուն,, Հայրանուն,, ք. Երևան, Բաղրանյան 5/24,, 0933 25 35 26
Արմեն,, Արմենյան,, Արմենի,, ք. Կապան, Թումանյան 12/21,, 0933 25 35 27
Արշակ,, Արշակի,, Արշակյան,, ք. Արշակավան, Արշակունյաց 4/4,, 0933 25 35 28
... ,, ... ,, ... ,, ...
Տվյալների սյունակները այս դեպքում մենք բաժանեցինք ,,-ով, կարող ենք կիրառել ցանկացած բաժանիչ, բայց պետք է որ այդ բաժանիչը առկա լինի բոլոր տողերին բերված տվյալների համար: Մեր կոդն ունի այսպիսի տեսք.
$anun = 'Արշակ' ;        
$a = fopen('a.txt', 'r');
while (!feof ($a)){
$line =  fgets($a);
$tmp = explode (',,', $line); //բաժանիչը ,, նշանն է
if($tmp[0]==$anun){

echo $tmp[0].$tmp[1].$tmp[2].$tmp[3].$tmp[4];
}
}
fclose ($a);
?>

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.